Մատչելիության հղումներ

Մոսկվայում ինքնասպանություն է գործել Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավարի որդին


Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի, չորեքշաբթի օրը Մոսկվայի իր բնակարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Գեորգի Բադամյանցի որդին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Յուրի Բադամյանցը:

Պարբերականը տեղեկացնում է, որ 68-ամյա Բադամյանցը տառապում էր խրոնիկ հիվանդությամբ եւ երկար ժամանակ տանից դուրս չէր գալիս:

Չորեքշաբթի կեսօրից հետո նրա բնակարանից կրակոց է լսվել, ինչից հետո հայտնաբերվել է Բադամյանցի դին, որի կողքին՝ «Վալտեր» մակնիշի ատրճանակ, որով ժամանակին գնդապետը պարգեւատրվել էր անբասիր ծառայության համար:

Մոսկովյան թերթը տեղեկացնում է նաեւ, որ Յուրի Բադամյանցի եղբայրը այժմ «առանցքային պաշտոն է զբաղեցնում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG