Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Գրավյալ տարածքներում հրդեհների համար պատասխանատու է Հայաստանը»


Ադրբեջանի գրավյալ տարածքներում հրդեհների համար պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի վրա: Այդ մասին, ըստ «Թրենդ»-ի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մոդ դե Բուր-Բուկիկիոյի հետ հանդիպման ժամանակ Բաքվում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Ադրբեջանի արտգործնախարարը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներից գրավյալ տարածքների ազատագրման եւ փախստականների վերադարձի շուրջ:

«Փախստականների վերադարձի հարցի դրական լուծումը ժամանակակից աշխարհում մեծապես կախված է միջազգային հանրության կամքից», - ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG