Մատչելիության հղումներ

Ահաբեկիչ կատուն ցմահ տնային կալանքի է ենթարկվել


Ահաբեկիչ կատվի ճիրաններից ազատվելու նպատակով բնակիչները ոչ ավելի, ոչ պակաս՝ կատվին դատի էին տվել: Դատարանն էլ կատվին մեղավոր է ճանաչել եւ ցմահ տնային կալանքի դատապարտել: Եթե կատուն գեթ մեկ անգամ փորձի տնից դուրս գալ, նրան ուղղակի մահապատժի կենթարկեն:

Այստեղ էլ, սակայն, հայտնվել են կենդանիների իրավունքների պաշտպանները ու որոշել բողոքարկել դատարանի որոշումը: Տեղի բնակիչներն էլ, իմանալով բողոքարկման մասին, զայրացել են եւ առաջարկել պաշտպաններին կատվին վերցնել եւ փորձել մի քանի օր պահել: «Եթե դրանից հետո կատվին տեսնելու ցանկություն ունենաք, մենք հաճելիորեն կզարմանանք»,- ասված է բնակիչների հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG