Մատչելիության հղումներ

Սերգո Երիցյան. «Համակարգելու եմ հումանիտար ոլորտի խնդիրները»


«Համակարգելու եմ կրթության, գիտության ոլորտները, ազգային փոքրամասնությունների, կրոնական կազմակերպությունները եւ հումանիտար ոլորտի այլ խնդիրներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի նախագահի նորանշանակ խորհրդական Սերգո Երիցյանը:

Նախագահի նորանշանակ խորհրդականը հավաստիացրեց, թե պատկերացնում է իր անելիքները ազգային փոքրամասնությունների խնդիրները, գոնե՝ կրթության հետ կապված:

«Այս տարի հրատարակվեց եզդիերեն առաջին դասագիրքը, դա պատմական իրողություն էր: Գիտեմ, որ փոխհամագործակցված աշխատանք է տարվում ասորերենի հետ կապված: Խնդիրը առնչվելու է ազգային փոքրամասնությունների կրթամշակութային դժվարություններին, ազգային ծիսակարգերին: Բարեբախտաբար, ազգային փոքրամասնությունների հետ քաղաքական խնդիրներ չունենք», - ասաց Սերգո Երիցյանը:

Հարցին, թե արդյո՞ք վերջերս ունեցել է հանդիպումներ «Օրինաց երկիր»-ի անդամների կամ Արթուր Բաղդասարյանի հետ, Երիցյանը պատասխանեց. - «Ո’չ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG