Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում պայմանավորվեցին շարունակել բանակցությունները


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը, որոնք երեկ հանդիպել են Փարիզում, պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը՝ «ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել դիրքորոշումների մերձեցմանը ուղղված բանակցությունները»:

«Հանդիպմանը քննարկվեցին բանակցային սեղանի վրա եղած հակամարտության կարգավորման այն սկզբունքները եւ մոտեցումները, որոնց շուրջ կողմերի մոտ կան տարաձայնություններ»,֊ - ասված է հաղորդագրության մեջ:

Բանակցություններին ներկա էին ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն:

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ արտգործնախարարների հանդիպումը տեւել է 4 ժամ:

Վարդան Օսկանյանը Փարիզից մեկնել է Բրյուսել, որտեղ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդում այսօր կայանալիք քննարկումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG