Մատչելիության հղումներ

Իսպանուհիները «ոչ» են ասում ֆուտբոլին


«Ոչ ֆուտբոլին»՝ այսպես է կոչվում իսպանուհիների ստեղծած նոր ընկերակցությունը:

«Ձեր ֆուտբոլի պատճառով մենք չենք կարողանում դիտել մեր սիրած հեռուստասերիալները, դուք ավելի շատ գնդակի մասին եք մտածում, քան ձեր կանանց, եւ ողջ երեկո տարված եք նրանով, որ հետեւում եք, թե ինչպես են 22 անբանները գնդակ գլորում»,֊ - հայտարարել են նորաստեղծ կազմակերպության անդամները:

Իսպանացի կանայք պահանջել են արգելել ֆուտբոլի աշխարհի առաջնությունները:

Երեւի զգալով, որ չափն անցել են, իսպանուհիները մեղմել են իրենց պահանջները: Նրանք հայտարարել են, թե տղամարդիկ այնուամենայնիվ կարող են հետեւել աշխարհի առաջնությանը, սակայն մի շարք պայմաններով՝ ֆուտբոլ դիտելու յուրաքանչյուր ժամը հավասարվում է երկու ժամ հեռուստասերիալի: Այսինքն՝ եթե տղամարդը մեկ ժամ ֆուտբոլ է դիտում, կանայք իրավունք ունեն երկու ժամ սերիալ դիտելու:

Երկրորդ պայմանն այն է, որ ազգային հավաքականի խփած յուրաքանչյուր գոլի դիմաց տղամարդը պետք է խանութ կամ շուկա գնա:

Եվ վերջապես, եթե տղամարդը ընկերների հետ գնում է սպորտային բար ֆուտբոլ դիտելու՝ որպես փոխհատուցում հաջորդ առավոտյան պարտավոր է կնոջը անկողնում նախաճաշ մատուցել:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG