Մատչելիության հղումներ

Հայաստանը ռազմական ծախսերը ավելացրել է 23 տոկոսով, Ադրբեջանը՝ 51 տոկոսով


Անցած տարի Հայաստանը իր ռազմական ծախսերն ավելացրել է 23 տոկոսով, իսկ Ադրբեջանը՝ 51 տոկոսով: Այս տվյալներն է բովանդակում Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ երեկ հրապարակած տարեկան զեկույցը:

Ռազմական ծախսերի ամենամեծ աճն աշխարհում ունի Վրաստանը՝ 143 տոկոս: Այդ երկրի ռազմական ծախսերը կազմել են 146 միլիոն դոլար:

Ըստ «Ռոյթերզ»-ի, զեկույցի հեղինակները նշում են, որ «պաշտոնական բացատրությունն այն է, որ Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, մինչդեռ ոմանք պնդում են, որ Թբիլիսին ձգտում է վերականգնել վերահսկողությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ»:

«Նավթի համաշխարհային գների աճը թույլ է տվել որոշ երկրների՝ այդ թվում Ալժիրին, Ադրբեջանին, Ռուսաստանին եւ Սաուդյան Արաբիային, մեծացնել ռազմական ծախսերը», - ասված է փաստաթղթում:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ռազմական ծախսերը ողջ աշխարհում 2006 թվականին շարունակելու են աճել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG