Մատչելիության հղումներ

Synopsys Armenia-ն Հայաստանում ներդրել է 600 միլիոն դոլար


Սկսած 2005 թվականից Synopsys Armenia ընկերությունը Հայաստանում արդեն ներդրել է 600 միլիոն դոլար: Այդ մասին այսօր հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ընկերությունից, Գոլդման նշել է, թե մոտակա տարիներին ներդրման ծավալները կհասնեն մինչեւ 2 միլիարդ դոլարի:

Այսօր Ռիչ Գոլդմանը մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում 54 շրջանավարտների Synopsys ընկերության կրթության վկայականի հանձնման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG