Մատչելիության հղումներ

Հայ ուսանողները սիրում են բանավիճել


Բանավեճի թեմա կարող է լինել ցանկացած հարց, օրինակ «Ակտիվ են արդյո՞ք հայ ուսանողները» հարցադրումը: Խաղը այնքան դուր եկավ ուսանողներին, որ կազմակերպվեցին ներհամալսարանական առաջնություններ: Դրանցով հետաքրքրվեցին նաեւ այլ բուհերի ուսանողները:

Այժմ Երեւանի մի շարք բուհերում, օրինակ, պետական համալսարանում, տնտեսագիտական ինստիտուտում, գործում են բանավեճի ակումբներ եւ մրցույթներ են կազմակերպվում, ընդ որում, ի տարբերություն Ամերիկյան համալսարանի, լեզուն հայերենն է, ինչը հնարավորություն է տալիս ներգրավել ուսանողների ավելի լայն շրջանակ:

ԵՊՀ-֊ի ուսանող Ստեփան Խզրթյանը բանավեճի ակումբ է հիմնադրել Երեւանի պետական համալսարանում, սակայն չի պատրաստվում դրանով սահմանափակվել: Այժմ Ստեփանը մի քանի ակտիվ ուսանողների հետ ցանկանում է հավաքագրել երիտասարդ բանավիճողների թիմ՝ արտասահմանցի երիտասարդների հետ ինտերնետային բանավեճեր կազմակերպելու համար:

«Սա միայն սկիզբն է, ինտերնետը հնարավորություն է տալիս հեշտությամբ միջազգային բանավեճեր կազմակերպել: Այժմ մենք պատրաստվում ենք հիմնել մի թիմ, որը կներկայացնի Հայաստանը միջազգային ասպարեզում», - ասում է Ստեփան Խզրթյանը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG