Մատչելիության հղումներ

Ալի Հասանով. «Եթե Իլհամ Ալիեւը որոշի, որ նախագահների հանդիպումները հեռանկար չունեն, Ադրբեջանը կդիմի այլ համարժեք քայլերի»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը այսօր հայտարարել է, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացիով:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, խոսելով նախագահների հնարավոր նոր հանդիպման մասին, Հասանովն ասել է՝ «Եթե նախագահ Իլհամ Ալիեւը համարի, որ այս հանդիպումները որեւէ հեռանկար չունեն, կքննարկվեն այլ համարժեք միջոցներ»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով, Մինսկի խումբը ներկայացրել է կարգավորման նոր առաջարկներ,որոնք առայժմ չեն հրապարակվում, այլ քննարկվում են աշխատանքային կարգով: Հասանովը նաեւ նշել է, թե «Հայաստանը շարունակում է ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերել»:


Գեւորգ Ստամբոցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG