«Մինչ Հայաստան գալը, ձեր երկրի մասին քիչ բան գիտեի, համարյա ոչինչ, միայն լսել էի ձեր ազգային մրգի՝ ծիրանի մասին ու նաեւ այն, որ այստեղ հիանալի խորոված են պատրաստում: Իսկ մշակույթին ծանոթ չէի, անգամ չգիտեի, թե ձեր դրամական միավորը որն է»,֊ - ասում է Յուլյան:
Նրան եւ Լուսակերտում հավաքված եւս 29 երիտասարդներին միավորում է Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ կազմակերպած սեմինարը՝ «3+3՝ Բալթիկա-Կովկաս. համագործակցությունը երիտասարդական քաղաքականության ոլորտում» խորագրով: Միջոցառմանը պետք է մասնակցեր նաեւ Ադրբեջանը, բայց ադրբեջանցի երիտասարդ Համլետ Իսմայիլովին Հայաստան հասնել չի հաջողվել:
Սեմինարը տեւելու է հինգ օր, իսկ այսօր պաշտոնական բացումն էր: Ծրագիրն իրականացվելու է «Բոլորը տարբեր, բոլորը հավասար» եվրոպական քարոզարշավի շրջանակներում, որը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 1-֊ին:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան ասում է, որ սեմինարը ուսուցողական բնույթի է, եւ մասնակիցներից յուրաքանչյուրը ինչպես ուսանող է, այնպես էլ ուսուցանող: «Մտադիր էինք կազմակերպել 3+3 հանդիպում, բայց, ցավոք, ստացվեց 3+2: Կարծում եմ, Եվրոպայի հարստությունը նրա ազգերի մշակութային, էթնիկ, կրոնական եւ այլ տարբերություններն են: Փորձելու ենք ուսումնասիրել մեր հարեւանների ունեցածը եւ մերը տալ նրանց»,֊ - ասում Ուրումովան:
Ծրագրի նպատակն է՝ ուսումնասիրել Բալթիկայի եւ Կովկասի նմանություններն ու տարբերությունները, Բալթյան երկրների եվրոպական ինտեգրման փորձը, սահմանել երիտասարդների առջեւ ծառացած ու դեռեւս համատեղ լուծման կարիք ունեցող մարտահրավերներն ու խնդիրները, մշակել լուծումներ, երկու տարածաշրջանների երիտասարդների միջեւ ստեղծել նոր ամուր կապեր:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ երիտասարդական քաղաքականությունը մեր երկրում միայն նախարարության միջոցով չի տարվում, դրանում մեծ դեր են խաղում երիտասարդական տարբեր կազմակերպություններ:
«Մենք այնպիսի քաղաքականություն ենք վարում, որ մեր երիտասարդները ավելի շատ շփվեն Կովկասի, ինչպես նաեւ Բալթյան ու ԱՊՀ երկրների իրենց հասակակիցների հետ: Կարծում եմ, ձեր համատեղ անցկացրած օրերը արդյունավետ կլինեն, եւ հետաքրքիր շփումը կհամատեղեք օգտական աշխատանքի հետ»,֊ - ասում է ծրագրի ղեկավար Զարա Լավչյանը, որը գոհ չէ հայ երիտասարդների ակտիվության աստիճանից:
«Մեր երիտասարդությունը բացարձակապես ակտիվ չէ, եկեք թվերին նայենք. երիտասարդական կազմակերպությունների մեջ ներառված է երիտասարդության 2,5 տոկոսը, ինչը փոքր թիվ է: Մեզ չի հետաքրքրում այն, ինչ մեր շուրջն է կատարվում: Համալսարանում աշխուժանում ենք միայն քննությունների նախօրյակին ու ընթացքում»:
Կարինե Հունանյան