Մատչելիության հղումներ

Ղազախստանը այս ամիս կմիանա Բաքու-Ջեյհան նավթատարին


Ղազախստանը այս ամիս կմիանա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործման ծրագրին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Այս ամիս մենք Ադրբեջանի կառավարության հետ կստորագրենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին Ղազախստանի միանալու մասին համաձայնագիրը», - ասել է Նազարբաեւը:

Ղազախստանը ակնկալում է տարեկան արտահանել մինչեւ 25 միլիոն տոննա նավթ, որը Ադրբեջանի մայրաքաղաք է հասցվելու նավթատար նավերով՝ Կասպից ծովով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG