Մատչելիության հղումներ

Չախմախչյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կարող է քննարկվել հունիսի 23-ին


Ինչպես չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունները դադարեցնելու հարցը Ռուսաստանի Դաշնության խորհուրդը կարող է քննարկել հունիսի 23-ին, եթե Կալմիկիայի խորհրդարանը հունիսի 9-ին որոշում կայացնի նրան հետ կանչելու մասին:

Անցած շաբաթ Լեւոն Չախմախչյանի պայուսակում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 300 հազար դոլար են հայտնաբերել: Իրավապահները ենթադրում են, որ Չախմախչյանը կաշառք է ստացել մի ընկերությունից, որը ցանկանում էր, որ իր գործունեությանը վերաբերող որոշ տվյալներ դուրս մնան Հաշվիչ պալատի ստուգումների նյութերից:

Լեւոն Չախմախչյանը, որը Դաշնության խորհրդում ներկայացնում է Կալմիկիան, կզրկվի անձեռնմխելիությունից, եթե խորհուրդը հունիսի 23-ին որոշի դադարեցնել նրա լիազորությունները:

Այս գործին առնչվում են նաեւ Ռուս-հայկական գործարար համագործակցության գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովը եւ Հաշվիչ պալատի աուդիտորի օգնական Արմեն Հովհաննիսյանը, որոնք ձերբակալվել են հունիսի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG