Մատչելիության հղումներ

Սիրակ Մելքոնյանի ցուցահանդեսը՝ Թեհրանում


Հունիսի 9֊-ին Թեհրանում բացվելու է գեղանկարիչ Սիրակ Մելքոնյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Մելքոնյանը ժամանակին եղել է Իրանի նկարիչների այն խմբավորման անդամը, որը առաջինն է հանրությանը ներկայացրել «կոնցեպտուալ արվեստը»: Ինչպես վկայում է ԻՍՆԱ իրանական գործակալությունը, խումբը լուծարվել է 1977 թվականին, ինչից հետո Մելքոնյանը տեղափոխվել է Կանադա եւ այժմ ապրում է Տորոնտոյում:

Մելքոնյանի գործերը ցուցադրվել են Ֆրանսիայում, Հայաստանում, ԱՄՆ֊-ում եւ Իրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG