Մատչելիության հղումներ

Գերտերությունների ցանկը, ըստ հարցման արդյունքների, գլխավորում է Միացյալ Նահանգները


Երեքշաբթի օրը Նյու Յորքում հրապարակվել են աշխարհի գերտերությունների վերաբերյալ Gallup եւ TNS-EMNID սոցիոլոգիական ծառայությունների անցկացրած հետազոտությունների արդյունքները:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում եւ Ճապոնիայում:

Հարցման արդյունքներով, գերտերությունների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը՝ 81 տոկոս: Նրան հետեւում են Չինաստանը (45), Ճապոնիան (37), Մեծ Բրիտանիան (32), Եվրամիությունը (29) եւ Ռուսաստանը՝ 27 տոկոս:

Գերտերությունը բնորոշող հատկանիշների մեջ հարցման մասնակիցների մեծամասնությունը նշել է քաղաքական կայունությունը, տնտեսական հզորությունը, արդյունավետ կրթությունը եւ գիտահետազոտական ներուժը: Ռազմական հզորությունը որոշիչ գործոն է համարել հարցվածների միայն 20 տոկոսը:

Հարցին, թե որո՞նք են լինելու գերտերությունները 2020 թվականին, հարցվածների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. ԱՄՆ՝ 57, Չինաստան՝ 55, Ճապոնիա՝ 32, Եվրամիություն՝ 30 եւ Ռուսաստան՝ 26:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG