Մատչելիության հղումներ

Երգարվեստին անսահման նվիրված ճարտարապետը


Երիտասարդը ազգայնամոլական համարվեց, նրա համերգները արգելվեցին: Հետեւեց տասնյոթ տարվա բաժանում հայրենիքի հետ: Հիմա հետապնդման ու արգելքների ժամանակն անցել է. ոչինչ չի խանգարում Մեսչյանին ու նրա հավատարիմ ունկնդրին տեսակցել միմյանց: Այս անգամ հանդիպման առիթը երգչի նոր ձայնասկավառակի շնորհանդեսն էր:

«Ժողովուրդ ջան, նախօրոք ասում եմ, չեմ երգելու, չհամոզեք», -֊ անմիջապես զգուշացրեց երգիչը: Կամերային երաժշտության տան հյուրերը, իհարկե, մի քիչ տխրեցին, բայց առջեւում ոչ պակաս հետաքրքիր զրույց էր:

Այն բանից հետո, երբ ներկաներից մեկը նրան մաեստրո անվանեց, Մեսչյանն ասաց, որ ինքը ո’չ երգիչ է, ո’չ երգահան ու երաժիշտ, այլ երգարվեստին անսահմանորեն նվիրված ճարտարապետ. - «Ես երաժշտության մեջ լրիվ մաքուր եմ. երբեւէ ակումբներում ու երեկույթներին ծխով պարուրված չեմ երգել, մասնագիտությունս ինձ հաց տվել է»:

Նրա երգերն իր իսկ խոսքերով՝ իր ողջ կյանքն են ներկայացնում, երգում է իր մասին, իր անցյալի ու ներկայի մասին: Ահա թե ինչու, երգիչը չի ընդունում, երբ ինչ-որ մեկը երգում է իր երգերը: Մի փորձ եղել է՝ այն բանից հետո, երբ Ձախ Հարութը երգեց Մեսչյանի երգերից մեկը, հեղինակն այեւս այն չի կատարում:

Հայ բեմարվեստը բնորոշելիս Մեսչյանը նշեց, որ ամենահեշտ բանը ուրիշներին դատելն է, դրա համար էլ ինքը դա չի անելու: Ուղղակի կարծում է, որ բեմի հետ խաղ անել չի կարելի. - «Ես վախենում եմ բեմից, չեմ սիրում բեմը, քանի որ դառնում եմ ուշադրության կենտրոն. ես կորցնում եմ ազատությունս: Բեմ բարձրանալն ինձ համար մեծագույն խիզախություն է»:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG