Ռուսաստանյան MTC ընկերությունը մտադիր է ձեռք բերել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը, որը պատկանում է հունական OTE ընկերությանը:
Ռուսաստանի ամենախոշոր բջջային հերախոսակապի օպերատորը հայտ է ներկայացրել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի վաճառքի մրցույթին մասնակցելու համար: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ հերախոսազրույցում հաստատել է MTC ընկերության խոսնակ Կիրիլ Ալիարդինը։
Մրցույթին առնչվող մանրամասների մասին այլ տեղեկությունները, ըստ Ալիարդինի, հայտնի կլինեն ավելի ուշ:
Ռուս փորձագետները, հիշեցնենք, «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը (բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը տնօրինում է Հայաստանի կառավարությունը) գնահատում են մոտ 140 միլիոն ԱՄՆ դոլար:
Ազա Բաբայան, Մոսկվա