Մատչելիության հղումներ

Միրոնով. «Ես բավարար տեղեկատվություն ունեի սենատոր Չախմախչյանի լիազորությունների դադարեցումը նախաձեռնելու համար»


Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովն այսօր հայտարարել է, որ «դեռ անցած շաբաթվա վերջին բավարար տեղեկատվություն ուներ սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը նախաձեռնելու համար»:

Լեւոն Չախմախչյանը Դաշնության խորհրդում ներկայացնում է Կալմիկիան: Ռուսաստանյան հեռուստատեսությունը ցուցադրել է տեսաժապավեն, որտեղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Չախմախչյանի պայուսակում նախօրոք մականշված 300 հազար դոլար է հայտնաբերում:

Միրոնովի վկայությամբ՝ Կալմիկիայի խորհրդարանին հասցեագրած իր դիմումում ինքը չի նշել Չախմախչյանի հետկանչի պատճառները, բայց հույս է հայտնել, որ «տեղի պատգամավորների շրջանում հարցեր չեն ծագի»:

Իրավապահ մարմինները չեն ձերբակալել Չախմախչյանին, քանի դեռ նա պատգամավորական անձեռնմխելիություն ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG