Այլընտրանքային ծառայությունը թողնելու համար դատական պատասխանատվության ենթարկված Եհովայի վկաները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Եհովայի վկաների հանրային տեղեկատվության գրասենյակը հաղորդում է, որ «հակառակ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների, Հայաստանը շարունակում է դատական պատասխանատվության ենթարկել եւ ազատազրկել Եհովայի վկաներին իբրեւ հանցագործների՝ կրոնական պատճառներով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար»:
«Այս դեպքում եվրոպական դատարան են դիմել նրանք, ովքեր ընտրել են այլընտրանքային ծառայությունը, համոզված լինելով, որ դա զուտ քաղաքացիական ծառայություն է: Սակայն, երբ նրանք սկսել են ծառայությունը, օրենքը փոխվել է: Երբ ակնհայտ է դարձել, որ իրենց ծառայությունը զինվորականների վերահսկողության եւ ենթակայության տակ է, նրանք թողել են ծառայությունը: Այդ ժամանակ դա քրեորեն պատժվող արարք չէր: Այնուամենայնիվ նրանք ապօրինաբար մեղադրվել եւ դատվել են: 19 դիմողներից 15-֊ը ձերբակալվել եւ մի քանի ամիս անցկացրել են մեկուսարանում՝ առանց օրինական հիմնավորման: 11-֊ը դատապարտվել են 2֊ - 3,5 տարվա ազատազրկման: Թեեւ դատավճիռները, ի վերջո, բեկանվել են եւ բոլորն ազատ են արձակվել, դատարանները հրաժարվել են արդարացնել երիտասարդներին կամ դադարեցնել քրեական հետապնդումը»,֊ - ասված է հաղորդագրության մեջ: - «Փոխանակ այլընտրանքային ծառայության մասին օրենքը փոխելու այնպես, որպեսզի ծառայությունը զուտ քաղաքացիական լինի, 2006 թվականին ուժի մեջ են մտել այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ են տալիս քրեական պատասխանատվության ենթարկել կրոնական պատճառներով այլընտրանքային ծառայությունից խուսափողներին»:
Ըստ Եհովայի վկաների տարածած հաղորդագրության, 28 Եհովայի վկաներ, ովքեր կրոնական պատճառներով հրաժարվել են զինվորական ծառայությունից, ներկայումս ազատազրկված են: