Մատչելիության հղումներ

Կանխվել է Թուրքիայի վարչապետի դեմ մահափորձը


Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրի ոստիկանությունը կանխել է երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ պատրաստվող մահափորձը եւ ձերբակալել 9 կասկածյալների, որոնց թվում են բանակային 3 սպա:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանություններից, սակայն «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ «կասկածյալները մահափորձ էին պատրաստում քաղաքական գործչի դեմ»:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալվածների մոտ հայտնաբերել է պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ՝ Անկարայում վարչապետ Էրդողանի տան լուսանկրները: Ըստ նախնական տեղեկությունների, կասկածյալները մահափորձ էին պատրաստում նաեւ վարչապետ Էրդողանի խորհրդականներից մեկի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG