Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերացնում է Վրաստանի տարածքով Հայաստանից մրգերի եւ բանջարեղենի ներկրման արգելքը


Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» վերահսկող կազմակերպությունը այսօրվանից վերացնում է Վրաստանի տարածքով Հայաստանից մրգերի եւ բանջարեղենի ներկրման արգելքը:

«Բոլոր մանրամասները համաձայնեցված են, եւ այսօր Մոսկվայում հուշագիր կստորագրվի հայաստանյան համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ»,֊ - ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ին այսօր ասել է «Ռոսսելխոզնադզոր»-֊ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

«Այսուհետ հայկական կողմը մեկ օր առաջ պետք է ռուսական սահմանին ծանուցում ուղարկի առաքվող բեռի վերաբերյալ: Այդ փաստաթղթում պարտադիր պետք է նշվեն բեռն ուղեկցող ֆիտոսանիտարային սերտիֆիկատների, ինչպես նաեւ մեքենայի համարները», - պարզաբանել է նա:

Վրաստանի տարածքով հայաստանյան մրգերի եւ բարջարեղենի ներկրման արգելքը սահմանվել էր մարտին, երբ ֆիտոսերտիֆիկատների կեղծման բազմաթիվ դեպքեր էին արձանագրվել: Դանկվերտը մանրամասնել է, որ «հայկական կողմի հետ համատեղ քննարկումների արդյունքում պարզվել է, որ ֆիտոսերտիֆիկատները կեղծվել են Վրաստանի տարածքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG