Մատչելիության հղումներ

Խորհրդարանի նախագահի ընտրությունները չեն ընդգրկվել այսօրվա նիստի օրակարգում


Հայաստանի Ազգային ժողովի նախագահի ընտրությունները չեն ընդգրկվել խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում: Կեսօրին մեկնարկած նիստի մասնակիցները ձեռնամուխ եղան մի շարք օրինագծերի քննարկմանը:


Նախօրեին Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Տիգրան Թորոսյանը, որն այժմ կատարում է խոսնակի պարտականությունները, «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Ես մոտ 7 տարի է, ինչ խորհրդարանում եմ, եւ առիթներ եղել են նիստեր վարել եւ բազմաթիվ խորհրդակցություններ անցկացնել: Այնպես որ, կարծում եմ, բոլորը գիտեն ինչպես եմ աշխատում»

Տիգրան Թորոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խորհրդարանի խոսնակի ընտրությունները կկայանան վաղը: Ենթադրվում է, որ երկու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները կկայանան հաջորդ օրը:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG