Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ում դեռեւս չեն հաշվարկել վնասները


«Մենք շատ մեծ վնասներ ենք կրել՝ երկու ինքնաթիռ ենք կորցրել: Սրանք բարդ հաշվարկներ են, այնպես որ դեռեւս չենք կարող ասել, թե որքան է կազմում մեր վնասը», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը:

Ընկերության A320 ինքնաթիռը մայիսի 3-ին վթարի էր ենթարկվել Սոչիի օդանավակայանում վայրէջքի գնալիս. 113 մարդ՝ բոլոր ուղեւորներն ու անձնակազմը զոհվել են: «Արմավիա»-ին պատկանող մեկ այլ ինքնաթիռ ոչնչացել էր մայիսի լույս 5-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի տեխնիկական սպասարկման հարթակում բռնկված հրդեհի հետեւանքով:

Բելոյանը նաեւ ասաց, որ վթարից հետո ուղեւորների շրջանում ստեղծված խուճապային իրավիճակը «տեւել է ընդամենը մեկ շաբաթ – 10 օր». - «Դրանից հետո ամեն ինչ կարգավորվել է: Մարդիկ այլեւս չեն վախենում: Իմ անձնական կարծիքն է, որ խուճապային վիճակ չկա»:

Գլխավոր տնօրենի խոսքերով, մայիսի 3-ի վթարից հետո մարդիկ իսկապես հրաժարվում էին թռիչքներից ու հետ էին վերադարձնում արդեն ձեռք բերված տոմսերը: Նրա փոխանցմամբ, այդ օրերին իրենց հաճախորդների թիվը կրճատվել էր 14 տոկոսով: Սակայն այժմ, Բելոյանի հավաստմամբ՝ «ամեն ինչ վերականգնվել է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG