Մատչելիության հղումներ

Հայաստանի ներկայացուցիչը Բաքվում կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, մայիսի 31-ին Բաքվում կայանալիք ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում Հայաստանը կներկայացնի ԱՊՀ-ում եւ ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) երկրի ներկայացուցիչ, գեներալ Ալեքսեյ Անտոնյանը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից «Թրենդ» գործակալությանը հայտնել են, թե հայկական պատվիրակությանը հրավեր չի ուղարկվել, եւ իրենք «տեղյակ չեն հայ պաշտոնյայի ծրագրերին»:

«Ալեքսեյ Անտոնյանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ժամանել որպես ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար», - «Թրենդ»-ին ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG