Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ճնշելը հակառակ արդյունքը կտա»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա ճնշելը անիմաստ է:

«Կողմերը ձեռնամուխ են եղել խնդրի լուծմանը, եւ նրանց նկատմամբ ճնշում բանեցնելը հակառակ արդյունքը կտա»,֊ - Մոսկվայում լրագրողներին ասել է Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա խաղաղ երկխոսության միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ»: «Միջազգային հանրության ջանքերը պետք է լինեն խաղաղ կարգավորման շրջանակներում»,֊ - ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG