Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը «զգուշավոր լավատեսությամբ» է սպասում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի սկզբին կայանալիք հանդիպման արդյունքներին:
«Ելնելով հենց Փարիզի փորձից, պետք է զգուշավոր լավատեսություն ցուցաբերել: Նախագահները եթե հանդիպում են, միշտ էլ հնարավոր է դրական տեղաշարժ: Պետք է հուսալ, որ այդպես լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Օսկանյանը: - «Բայց որեւէ երաշխիք չկա, այնպես որ սպասենք»:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնպես լավատեսությամբ է սպասում նախագահների հերթական հանդիպմանը:
«Երկու հանրապետությունների նախագահներն էլ մաքսիմալ հնարավորության սահմաններում անում են [ամեն բան], որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը իրավաբանորեն իր վերջնական լուծումը ստանա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Օհանյանը: - «Ինչ-որ առաջընթաց կլինի, երեւի»:
«Անչափ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը՝ որպես հակամարտության կողմ, մասնակցություն ունենա այս [բանակցային] գործընթացներին», - ավելացրեց նա:
Հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կհամաձայնի կարգավիճակի դիմաց որոշ տարածքների վերադարձին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. - «Եթե գա պահը, ժողովուրդը ինքը կորոշի: Չեմ կարծում, որ ես իրավասու եմ ժողովրդի անունից խոսելու: Ես գտնում եմ, որ որեւիցե մի որոշում, որ կարող է հարցականի տակ առնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը, անվտանգությունը, Հայաստանի հետ կապը, չի կարող լինել: Եվ ժողովուրդը այդպիսի որոշում չի կարող ընդունել»:
Վարդան Օսկանյանը եւ Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեցին Սարդարապատում, որտեղ երեկ կայացան Հանրապետության օրվա հիմնական տոնակատարությունները:
Սարդարապատի հուշահամալիր էին այցելել երկրի նախագահը, վարչապետը, Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության անդամներ, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ռուզաննա Ստեփանյան