«Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները, երբ քաղաքական աննշան տարաձայնությունների, առճակատման, խանդի պատճառով մենք թշնամու առաջ կորցնում էինք մեր գլխավոր արժեքները, կորցնում էինք մեր հողերը եւ մեր ապագան»,֊ - ասել է այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկրի Անկախության օրվան նվիրված աննախադեպ շքեղ զորահանդեսի ժամանակ:
Աբխազներին եւ օսերին անվանելով «քույրեր եւ եղբայրներ»՝ նախագահը կարծիք հայտնեց, որ «շատ շուտով աբխազները եւ օսերը կնշեն այս օրը ճիշտ այնպես, ինչպես Վրաստանի մյուս քաղաքացիներն են նշում»:
«Այն ուժերին, որոնք Վրաստանի մասնատումն են ցանկանում, ուզում եմ ասել, որ Վրաստանն այլեւս հողեր չունի շռայլելու: Մենք չենք պատրաստվում այնպիսի զիջումների գնալ, որոնք կապված են մեր տարածքային ամբողջականության հետ»,֊ - եզրափակել է Սահակաշվիլին: