Մատչելիության հղումներ

Հայ առաքելական եկեղեցին միանում է «Դա Վինչիի գաղտնագիրը» կինոնկարի դատապարտմանը


Հայ առաքելական եկեղեցին երեքշաբթի օրը դատապարտել է «Դա Վինչիի գաղտնագիրը» գեղարվեստական կինոնկարը՝ կոչ անելով բոյկոտել ինչպես կինոնկարը, այնպես էլ դրա հիմքում ընկած գիրքը:

«Դեն Բրաունի գիրքը հակասում է Աստվածաշնչին եւ աղավաղում է քրիստոնեական ճշմարտությունները», - «Ֆրանս պրես» գործակալության ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Վահրամ Մելիքյանը:

Ամերիկացի հեղինակ Դեն Բրաունի «Դա Վինչիի գաղտնագիրը» վեպը, որի հիման վրա ստեղծվել է համանուն կինոնկարը, կառուցված է այն տեսության վրա, թե Հիսուս Քրիստոսը երեխա է ունեցել Մարիամ Մագթաղինացուց, իսկ Հռոմի կաթոլիկ եկեղեցին թաքցրել է դա:

Կինոնկարը դատապարտել են հավատացյալների խմբեր աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG