Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն 4,9 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը հինգշաբթի օրը հաստատել է Հայաստանին 4,9 միլիոն դոլարի վարկ տրամադրելու որոշումը: Գումարը հատկացվելու է Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրի շրջանակներում: ԱՄՀ-ի եռամյա ծրագրով Հայաստանը պետք է ստանա շուրջ 33 միլիոն դոլար, որից 9,6 միլիոնը արդեն հատկացվել է:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի այսօրվա աշխատանքային հանդիպման ընթացքում:

Վարդան Խաչատրյանը հայտնել է, որ այս տարի առաջին անգամ Արժույթի միջազգային հիմնադրամին Հայաստանի ներկայացրած ծրագրերը հաստատվել են ոչ թե տնօրենների խորհրդի ժողովում, այլ հարցման ձեւով, ինչը նշանակում է, որ դրանք իրականացվում են առանց խնդիրների: Քննարկվել են նաեւ աղքատության կրճատման համար ակնկալվող երրորդ վարկի շուրջ Համաշխարհային բանկի հետ բանակցությունների ընթացքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG