Մատչելիության հղումներ

«Կինոն մնում է արվեստներից կարեւորագույնը»


«3-րդ տարում մենք կարող ենք հանգիստ պնդել, որ «Ոսկե Ծիրանը» տարվա գլխավոր միջազգային իրադարձությունն է Հայաստանում, որի շնորհիվ մեր երկիրը գոյություն ունի աշխարհի մշակութային քարտեզի վրա: Մեզ համար հատկապես կարեւոր է, որ սա տեղի է ունենում արվեստներից հենց կինոյի միջոցով», - ասում է Խզմալյանը:

Փառատոնին այս տարի ներկայացվել է 257 հայտ՝ 56 երկրներից, որոնցից միջազգային մրցույթի համար ընտրվել է շուրջ 50 ֆիլմ:

Հայտնի են փառատոնի 3 հիմնական մրցույթների ժյուրիները: Խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրին կգլխավորի լուսանկարիչ եւ վավերագրող, Նիոնի կինոփառատոնի հիմնադիր ու տնօրեն Մորից դե Հադելնը: Վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահելու է ամերիկացի հանրահայտ կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն, իսկ հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին գլխավորում է Ատոմ Էգոյանի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Փառատոնի պատվավոր հյուրերը պակաս հայտնի անուններ չեն կինոյի աշխարհում՝ հայ աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյան, իտալացի ոչ պակաս անվանի ռեժիսոր Մարկո Բելոկիո եւ ժամանակակից իրանական կինոյի դեմքերից Մոհսեն Մախմալբաֆ: Վերջին երկուսի ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե Ծիրան»-ի հետահայաց ծրագրում: Բացի այդ, կլինեն 4 արտամրցութային ծրագրեր՝ «Մեկ օր Եվրոպայում», «Ամառային էյֆորիա», «Երեւանյան պրեմիերա» եւ «Վավերագրական աշխարհ»:

Հուլիսի 12-13-ը տեղի կունենա նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» միջազգային սեմինարը:



Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG