Մատչելիության հղումներ

«Թռչնագրիպը» որպես կարծրացած մտածողության բնորոշում


Պիեսը, որը յուրահատուկ զուգահեռներ է գծում Ալբեր Քամյուի «Ժանտախտ»-ի հետ, ներկայացնում է հայաստանյան գաղափարական վակուումը: «Այլակարծություն չհանդուրժող մտածողության այս հիվանդ մթնոլորտն էլ հենց թռչնագրիպն է, որը համակել է մեր երկիրը», - կարծում է «Մաքսեդան» դպրոցի տնօրեն Անուշ Սեդրակյանը:

«Թռչնագրիպ»-ի բեմադրության ընթացքում անընդհատ հնչում է ֆրանսերեն Joi de vivre, թարգմանաբար՝ «Ապրելու բերկրանքը» արտահայտությունը: Ողջ պիեսը յուրօրինակ այլաբանություն է, որը կարելի է ձեւակերպել այսպես՝ կյանքի բերկրանքը հենց կաղապարներից դուրս գալու եւ մտքի սահմանները բացելու ու ընդլայնելու մեջ է, եւ ոչ մի թռչնագրիպ չի կարող սահման դառնալ մտքի համար:

«Մեր միջոցառումը արդարացված կլինի, եթե հանդիսատեսներից գոնե ոմանք պիեսի ընթացքում կարողանան զգալ կյանքի բերկրանքի հնարավորությունը», - ասում է Անուշ Սեդրակյանը:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG