Մատչելիության հղումներ

Անդրեն ներքաշվել է քաղաքական սկանդալի մեջ


Հայ ընդհանուր բարեգործական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտել է նաեւ այն, որ Անդրեն, Հունաստան ժամանելով, չի այցելել ռամկավարների «Գալփաքյան» վարժարան, այնինչ դաշնակցականների կողմից ֆինանսավորվող դպրոցներ գնացել է:

Հայտարարության մեջ նշվում է, որ Անդրեին շփոթեցրել են Հունաստանում Հայաստանի «պրոդաշնակցական» դեսպան Վահրամ Կաժոյանն ու դաշնակցականների «Համազգային» մշակութային կենտրոնը:

ՀՅԴ-֊ի Հունաստանի կենտրոնական կոմիտեի ատենապետ Գեւորգ Քոլանյանը, «Մաքս Lիբերթի»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները՝ ավելացնելով, որ Անդրեն այս օրերին հանդիպելու է համայնքի բոլոր կազմակերպությունների՝ այդ թվում եւ ռամկավարների հետ:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG