Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Կոալիցիան այլեւս գոյություն չունի»


«Կարող ենք արձանագրել, որ կոալիցիան այլեւս գոյություն չունի», - «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայի կազմից դուրս գալու կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Քայլը, իհարկե, սպասելի էր», - փաստեց նա:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ «Օրինաց երկիր»-ը հայտնվի ընդդիմադիր դաշտում, ՀԺԿ նախագահը պատասխանեց. - «Տեղ [ընդդիմադիր դաշտում] տալիս է ժողովուրդը: Ժողովուրդն է գնահատական տալիս... Ժամանակը ցույց կտա, կյանքը ցույց կտա»:

«Իսկ եթե նրանք [«Օրինաց երկիր»-ը] ռեալ ընդդիմադիր ուժ դառնան, մենք չենք բացառում նաեւ համագործակցությունը», - հավելեց Ստեփան Դեմիրճյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG