Հանրահայտ կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանը ողջունել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Կարծում եմ, Հարփերի կառավարությունը հենց սկզբից համարձակ դիրքորոշում որդեգրեց մի քանի հարցերի նկատմամբ, որոնք կարող էին անցնել պատմության գիրկը: Մինչդեռ այդ հարցերը մանրակրկիտ հետաքննության կարիք ունեն: Ինձ համար շատ հետաքրքիր է, որ հաճախ պահպանողական կառավարությունները կարծես բարոյապես ավելի պատասխանատու են գտնվում, քան կարելի էր պատկերացնել», - ասել է Էգոյանը Canadian Press-ին:
«Ես վստահ եմ, որ այս խնդրում առաջընթաց գրանցելու միակ միջոցը որքան հնարավոր է շատ տարբեր վայրերում ճանաչում տալն է ու Թուրքիայի կառավարության մեկուսացումը: Սա փոփոխությունների բերելու միակ ճանապարհն է», - կարծիք է հայտնել Ատոմ Էգոյանը:
Տեղեկություններ կան, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ինտենսիվ կապի մեջ է Հարփերի աշխատակազմի հետ՝ փորձելով համոզել վարչապետին «չխորանալ խնդրի մեջ»:
Թուրքական մամուլում, մինչդեռ, լուրեր են շրջանառվում, թե Կանադային կարող են զրկել Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:
Աննա Կարապետյան, Պրահա