Կարենն այս շարքը իրականացրել է մեկ տարվա ընթացքում: Տարվա տարբեր եղանակներին նա մեկնել է քաղաքից դուրս եւ ցողովապատ ապակիների հետեւից լուսանկարել մեջքով կանգնած մարդկային ֆիգուրներ: Կարենի պատկերները թվային լուսանկարների ուղղակի տեղափոխումն են կտավի վրա: Իսկ պատկերը լուսանկարից կտավի վրա տեղափոխելու գործընթացը հեղինակն իրականացնում է անմիջապես համակարգչի էկրանից, այսինքն՝ հենց թվային վիճակում գտնվող լուսանկարից: «Իրական ուտոպիաների» գաղափարը, Կարենի խոսքով, պատահականության արդյունք է եղել:
«Կարենի նկարները իրական ուտոպիաներ են, քանզի դրանք փորձում են ցույց տալ այն, ինչ անհնար է գտնել, փորձում են ֆիքսել մարդու եւ բնության ներդաշնակությունը, միաձուլում են բնական տարերքը մարդկային կերպարի հետ՝ դարձնելով իրարից անբաժան մեկ ամբողջություն: Նկարիչը ձգտում է վերագտնել կյանքում գոյություն չունեցող ներդաշնակությունը, բայց ոչ թե դա վերստեղծելով արվեստում, այլ հայտնաբերելով հենց այն իրականության մեջ, որտեղ այն չկա», - ասում է ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Վարդան Ազատյանը
Վարդան Ազատյանի խոսքով, Կարենի կտավները յուրահատուկ են հենց նրանց ստեղծման գործընթացի առումով: «Ստեղծագործական պրոցեսի ընթացքում Կարենի շփումը իրականության հետ սահմանազատվում է լուսանկարչական տեսախցիկի ոսպնյակով, խցիկի դիմաց գտնվող ապակիով, համակարգչի էկրանով, կասկածի տակ դնելով իրականության հետ արվեստագետի պարզ ու ներդաշնակ հարաբերությունը` դա դարձնելով բարդ եւ խնդրահարույց: Արվեստի գործն այլեւս չի ծնվում ինքնաբուխ ոգեշնչման արդյունքում, այլ արվեստագետի եւ իրականության բարդ փոխհարաբերության մեջ»:
Սյուզաննա Ստեփանյան