Մատչելիության հղումներ

Թուրքիան հրաժարվել է մասնակցել Կանադայում կայանալիք զորավարժություններին


Թուրքիան հրաժարվել է մասնակցել Կանադայում կայանալիք զորավարժություններին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված լարվածության պատճառով:

Կանադայի պաշտպանության նախարարության խոսնակը «Ֆրանսպրես»-֊ին հայտնել է, որ «Թուրքիան տեղեկացրել է զորավարժությունների կազմակերպիչներին, որ չի մասնակցելու այս տարվա զորավարժություններին: Թուրքիան ՆԱՏՕ-֊ի կարեւոր անդամներից է, եւ մենք հույս ունենք, որ այդ երկիրը ապագայում կմասնակցի հաջորդ զորավարժություններին»:

Միեւնույն ժամանակ Օտտավայում Թուրքիայի դեսպանատան խոսնակը հաստատել է, որ զորավարժություններին չմասնակցելու որոշումը կապված է Հայոց ցեղասպանության հարցում Կանադայի դիրքորոշման հետ:

Ապրիլին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը խոսել էր Հայոց ցեղասպանության մասին՝ իբրեւ փաստի: Վերջին տարիներին Կանադայի զույգ պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG