Մատչելիության հղումներ

Տարեցտարի պակասում են հայկական քթերը


Առաջին տարվա ընթացքում մրցույթին մասնակցել է 500 մարդ, երկրորդ տարվա ընթացքում վիրահատվել ցանկացողների թիվը հասել է 750-ի: Մրցույթի կազմակերպիչ վիրաբույժ Կարեն Դանիելյանն ասում է, որ այս տարի ակնկալում են, թե մրցույթին կմասնակցի մոտ 2000 մարդ:

Հաղթողին տրվում քիթն անվճար վիրահատելու հնարավորություն, մյուս մասնակիցները ստանում են համապատասխան զեղչեր:

Նախորդ երկու տարիներին մրցույթի հաղթողները եղել են արական սեռի ներկայացուցիչներ:

Նրա համոզմամբ, մրցույթ-ակցիայի անվանումը՝ «Ամենահայկական քիթ», հայկական արտաքինի հակագովազդ չէ: Իրենք մրցույթի մասնակիցներին չեն առաջարկում ռուսական, հունական կամ եվրոպական քիթ: Քթի ձեւն ընտրվում է տվյալ մարդու դեմքին համապատասխան: Այն մնում է հայկական, սակայն՝ առանց «ամենա» մասնիկի:

Իրենց դեմքին համապատասխան եւ յուրահատուկ քիթ ունենալու համար վերջին տարիներին շատերն են դիմում բժշկական միջամտության: Կարեն Դանիելյանի կարծիքով, մարդիկ դիմում են բժշկական միջամտության, որպեսզի ազատվեն արտաքինի հետ կապված անլիարժեքության բարդույթից:

Սակայն հոգեբան Վլադիմիր Միքայելյանի կարծիքով, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ. - «Բացի մարդու ֆիզիկական պատկերից, գոյություն ունի նաեւ մարդու հոգեբանական պատկեր, որը գտնվում է մարդու անգիտակցականի մեջ: Դա այն պատկերացումը, վերաբերմունքն ու գնահատականն է, որ մարդն ունի իր անձի նկատմամբ: Հաճախ է պատահում, երբ քթի ձեւը փոխվում է, սակայն հոգեբանական պատկերը մնում է նույնը, արդյունքում մարդը կրկին դժգոհ է իր արտաքինից եւ ավելի է բարդութավորվում»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG