«Երկխոսություն կանաչ դաշտում» կարգախոսով անցկացված ֆուտբոլային խաղով Բրիտանական խորհուրդը սկսեց «Լրատվամիջոցների դերը կառավարման նախաձեռնությունների մոնիտորինգի գործընթացում» ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է Բրիտանական կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Ինչպես նշեց խաղի կազմակերպիչ, Բրիտանական խորհրդի աշխատակից Արեւիկ Սարիբեկյանը, ծրագրի շրջանակներում լրագրողների եւ պաշտոնյաների միջեւ մի շարք այլ հանդիպումներ նույնպես նախատեսվում են:
Մասնագետները նշում են, որ ֆուտբոլիստ պաշտոնյաները ֆիզիկապես լավ էին պատրաստված:
Լրագրողների հավաքականից 3 անգամ մրցակցի դարպասը գրավեց «Ժամանակի ուղեկից» շաբաթաթերթի թղթակից Դավիթ Նազարյանը, եւ մեկ անգամ հաջողության հասավ Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:
Լրագրողների հավաքականը ստեղծվել է 1999 թվականին եւ մասնակցել է մի շարք մրցաշարերի ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ունեցել է նաեւ լուրջ հաջողություններ:
«Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ պաշտոնյաներն իրենց պարտությունը չընդունելու տարբերակ չունեին»,֊ - խաղից հետո կատակում էին լրագրողները:
Միսակ Կրկյաշարյան