Մատչելիության հղումներ

Յաղուբ Մամեդով. «Պաշտպանության նախարարն ինձ զեկուցում էր, որ Շուշիի գրավման վտանգ չկա»


Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ, նախագահի նախկին պատոնակատար Յաղուբ Մամեդովը day.az-ի հարցազրույցում հայտնել է, որ 1992 թվականին՝ հայերի կողմից Շուշիի ազատագրման նախօրեին պաշտպանության նախկին նախարար Ռաhիմ Ղազիեւը զեկուցել է, թե իրավիճակը Շուշիի շուրջ կայուն է, եւ գրավման վտանգ չկա:

«Չնայած դրան, քաղաքի ճակատագիրը ինձ մտահոգում էր», - ասել է Մամեդովը: «Դուք նրան հավատու՞մ էիք» հարցին Մամեդովը պատասխանել է. - «Չհավատալու պատճառ չկար»:

Մամեդովն ասել է նաեւ, թե «1992 թվականի մայիսի 8-ին ինքը եւ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Իրանի նախագահ Հաշեմի-Ռաֆսանջանիի միջնորդությամբ Թեհրանում ստորագրել են հրադադարի համաձայնագիր, որով Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, ճանաչել է որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»: «Այդ տեսակետից շատ կարեւոր եմ համարում համաձայնագիրը», - նշել է Մամեդովը:

Շուշիի անկման մասին Ադրբեջանի նախագահի նախկին պաշտոնակատարը տեղեկացել է օդանավակայանում, անմիջապես զանգահարել է Ռաֆսանջանիին, վերջինս սրտնեղած խոստացել է անհապաղ կապվել Տեր-Պետրոսյանի հետ: Հայաստանի նախկին նախագահը Ռաֆսանջանիին ասել է, թե որոեէ տեղեկություն չունի, կվերադառնա Հայաստան եւ կպարզի վիճակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG