Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Հզոր բանակը ղարաբաղյան խնդրի հայանպաստ լուծման երաշխիք է»


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի համոզմամբ, հզոր բանակը նաեւ ղարաբաղյան խնդրի հայանպաստ լուծման երաշխիք է:

«Վերջին օրերին իրավիճակը սահմանում բավական հանգիստ է՝ ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գեներալ Հարությունյանը՝ հավելելով. - «Կարծում եմ, սահմանում այս հանգիստ վիճակը օգտակար է ոչ միայն մեր, այլ նաեւ Ադրբեջանի զինված ուժերի համար»:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ շնորհավորելով հայ ժողովրդին Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի, ինչպես նաեւ Շուշիի գրավման օրվա կապակցությամբ, ասաց, թե հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն, հանգստություն՝ «որպեսզի 90-ականներն այլեւս չկրկնվեն»:

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք եւ խաղաղություն ենք ուզում, բայց, միեւնույն ժամանակ, մեր հակառակորդներին խորհուրդ չէի տա զենքը ձեռքին մոտենալ մեր սահմաններին: Մենք ունենք ամեն ինչ՝ արժանի հակահարված տալու համար: Համոզված եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկ լուծում ունի՝ խաղաղ բանակցություններ կլոր սեղանի շուրջ, ոչ թե զենքի միջոցով», - ասաց Միքայել Հարությունյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG