Մատչելիության հղումներ

Լրագրողական էթիկա՝ արդյո՞ք պահպանվում են դրա կանոնները


«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքով, մամուլի ազատությունը «նախ եւ առաջ պետք է ունենալ ու հետո միայն մտածել այն չարաշահելու կամ չչարաշահելու մասին»:

«Էթիկան Արեւմուտքից ներմուծված տերմին է, որը հայաստանյան իրականության հետ կապ չունի»,- վստահ է Նիկոլ Փաշինյանը: - «Թերթի գործունեությունը կարող է լինել կա'մ օրինական, կա'մ անօրինական, իսկ էթիկան զուտ ձեւականություն է»:

Շուշան Դոյդոյանը, ով Երեւանի պետական համալսարանում սովորող ապագա լրագրողներին լրագրողական էթիկա է դասավանդում, փաստում է, որ այսօր բացառիկ լրատվամիջոցներ են նախընտրել իրենց խմբագրությունների պատին փակցնել էթիկայի կանոններ ու հետեւել դրանց. - - «Խաղի կանոններին հետեւելն այնքան էլ հեշտ չէ»:

Էթիկայի կանոնագրերում հաճախ ասվում է, որ լրագրողը չի կարող հարցազրույց տվողից ընդունել որեւէ նվեր ու անգամ մասնակցել նրա կազմակերպած հյուրասիրությանը, քանի որ նվերը ձեռքին խմբագրություն վերադառնալով, նա արդեն անկողմնակալ չի լինի: Օրինակ, վերջերս թռչնաբուծական ֆաբրիկաներից մեկի ղեկավարությունը լրագրողներին ձեռնարկություն հրավիրելուց հետո տուփերով հավեր ու հավկիթներ էր նվիրել նրանց:

«Ազատությունը նյութական արժեք չէ»,֊ - վստահ է Նիկոլ Փաշինյանը: - «Մարդու մասին ճշմարտությունը գրել ու առավելեւս նրան քննադատել կարելի է նաեւ նվեր ընդունելուց հետո»:

Խմբագիրը պատմում է, որ ինքը պաշտոնյաների հետ խաշի սեղանի շուրջ է նստում, իսկ իր պահարանում հիմնականում նրանց նվիրած կոնյակներն են:

Մինչդեռ Շուշան Դոյդոյանը պնդում է որ «անաչառությունը չի կարող գոյատեւել անվճար շնորհների կողքին»:

Ի դեպ, վերջերս էթիկայի կանոնագիր է ընդունել «Առավոտ» օրաթերթը, որը տպաքանակով զիջում է միայն «Հայկական Ժամանակին»-ին:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG