Օդագնացության վրացական ընկերությունը ենթադրում է, որ վրացական եւ ռուսաստանյան աղբյուրներից հայկական ինքնաթիռի անձնակազմին տարբեր տեղեկություններ են հաղորդվել եղանակային պայմանների վերաբերյալ:
«Օդանավը մոտ 1 ժամ 20 րոպե գտնվում էր Վրաստանի օդային տարածքում: Մենք անձնակազմին հաղորդեցինք, որ Սոչիում եղանակն անբարենապաստ է, անձնակազմը որոշեց հետ վերադառնալ: Սակայն մոտ 20 րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն հասել էր Քութաիսի, անձնակազմը մեզ ասաց՝ «Մեկ րոպե, մեզ Ռոստովից այլ տեղեկատվություն են հաղորդում»: Թերեւս, Ռոստովից ասել էին, թե եղանակը վայրէջքի համար բարենապաստ է», - ենթադրում է «Վրացաերոնավիգացիա» ընկերության մամուլի խոսնակ Թեա Գադաբաձեն:
«Անձնակազմը մեզանից կրկին միջանցք խնդրեց` Սոչի ուղեւորվելու համար: Մենք հարցրինք` «Իսկ վառելիք ունե՞ք», քանի որ ինքնաթիռը անընդհատ պտտվում էր օդում: Սկզբում մեզ պատասխանեցին` «Այո, ունենք երկու ժամվա համար», ապա, երբ ինքնաթիռը շրջվեց դեպի Սոչի, դիսպետչերը կրկին հարցրեց` «Ունե՞ք, դեռ մնացել է՞, չէ որ ինքնաթիռն անընդհատ պտտվում է»: Այս անգամ զարմանալի պատասխան հնչեց` «Այո, վառելիքը կբավականացնի եւս 2,5 ժամ»:
«Այս թվերի միջեւ ակնհայտ անհամապատասխանություն կա, ինչը շատ տարօրինակ է», - ասաց «Վրացաերոնավիգացիա» ընկերության մամուլի խոսնակը: - «Օդանավի հրամանատարը մեզ հրաժեշտ տվեց մոտավորապես Երեւանի ժամանակով գիշերվա երեքին, հրամանատարը նույնիսկ ասաց` «Լավ, կհանդիպենք մեկ ժամից»: Նրանք ծրագրում էին անմիջապես հետ վերադառնալ Երեւան: Մենք փոխանցեցինք ինքնաթիռը Ռոստովի ավիադիսպետչերներին: Դրանից 15 րոպե անց այն կորավ»:
«Վրացաերոնավիգացիա»֊-ի ներկայացուցչի խոսքով, ընկերությունը պահպանում է դիսպետչերների եւ անձնակազմի միջեւ բոլոր խոսակցությունների ձայնագրությունները:
Հեղինե Բունիաթյան, Պրահա