ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեր Լելուշը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին Փարիզ է հրավիրել մայիսի վերջին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստին մասնակցելու նպատակով:
Մինչ այդ Ստամբուլում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութան հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ ի՞նչ դեր կունենա ՆԱՏՕ-ն այդ խնդրի լուծման գործում, հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է օգտակար լինել հակամարտության կարգավորման գործում:
«Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ ես հանդիպել եմ նախագահներ Քոչարյանի ու Ալիեւի հետ: Մենք փորձում ենք օգնել խնդրի լուծումը գտնելու հարցում: Կովկասը կայունության կարիք ունի, ուստի ե'ւ Ադրբեջանը, ե'ւ Հայաստանը պետք է քայլեր անեն այս սառը պատերազմը ավարտելու ուղղությամբ», - ասել է Պիեր Լելուշը եւ ավելացրել. - «Ես եղել եմ դիրքերում ու գիտեմ, թե որքան դժվար է երկու պետությունների համար էլ: Ես նախագահներ Ալիեւին ու Քոչարյանին հրավիրել եմ Փարիզ, քանի որ կարծում եմ, որ երկու նախագահները կաշխատեն միմյանց հետ լուծում գտնել բանակցությունների միջոցով, քանզի պատերազմը լուծում չէ»:
Վաղը՝ մայիսի 4-ին, Լելուշի ղեկավարած պատվիրակությունը քառօրյա այցով մեկնում է Վրաստան: Ծրագրված են պատվիրակության հանդիպումները նախագահ Սահակաշվիլիի, վարչապետ Նողաիդելիի, խորհրդարանի խոսնակ Բուրջանաձեի, պաշտպանության նախարար Օքրուաշվիլիի, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Լելուշը պարզաբանել է, որ Վրաստան է մեկնում ռուս-վրացական հարաբերությունները հարթելու նպատակով: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակության վրաստանյան այցի ընթացքում նախատեսված է նաեւ այց Ախալքալակի ռուսական զորակայան:
Այս տարվա ընթացքում սպասվում են նաեւ Պիեր Լելուշի այցերը Հայաստան եւ Ադրբեջան:
Աննա Կարապետյան, Պրահա