Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում կարող է ընդունվել դպրոցներում հայերենի ուսուցանման մասին օրենք


Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Դարիո Ֆրոերը, ով բազմիցս աջակցել է հայանպաստ օրենքների ընդունմանը, վերջերս մի օրինագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է հայերենի ուսուցանում նահանգի պետական դպրոցներում:

Գլենդեյլն ու Բերբանկը ներկայացնող օրենսդիրը կոչ է անում այս նախագծով անցկացնել հայերեն լեզվի ուսուցիչների որակավորում, որպեսզի մեծ թվով մասնագետներ ստանան Կալիֆորնիա նահանգում հայերեն դասավանդելու իրավունք: Դպրոցներում սովորում է հայ 3904 երեխա, ովքեր խոսում են միայն հայերեն: Դա կազմում է աշակերտների 49 տոկոսը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG