Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը մեկնել է Բրյուսել


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր քառօրյա այցով մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է «Տրանսատլանտիկ մարտահրավերները գլոբալ դարաշրջանում» համաժողովին:

Վրաստանի նախագահի աշխատակազմից «Փրայմ-Նյուզ» գործակալությանը հայտնել էն, որ այսօր նախատեսված են Վրաստանի նախագահի հանդիպումների Բելգիայի վարչապետ Գի Ֆերհոֆշտադտի եւ Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության նախագահ Ուինֆրիդ Մարտենսի հետ:

Շաբաթ օրը Վրաստանի նախագահը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄքՔեյնի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի եւ Բելգիայի թագավորական ընտանիքի անդամների հետ:

Նույն օրը երեկոյան նախատեսված է Միխեիլ Սահակաշվիլու ելույթը «Տրանսատլանտիկ մարտահրավերները գլոբալ դարաշրջանում» համաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG