Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կարծիքով, Ադրբեջանին խոստումնալից ապագա է սպասում:
Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցելուց հետո հիմնադրամի ներկայացուցիչները զեկույց են հրապարակել, ըստ որի այս տարի տնտեսական աճը Ադրբեջանում կկազմի ավելի քան 26 տոկոս: Հիմնադրամը կանխատեսում է, որ առաջիկա 5 տարիներին նավթային եկամուտների շնորհիվ Ադրբեջանի բյուջեն էական ավելցուկ կունենա:
Հիմնադրամի փորձագետները խորհուրդ են տալիս Ադրբեջանի կառավարությանը նավթից ստացվող գումարներն ուղղել նավթարդյունահանման հետ չկապված բնագավառները զարգացնելուն: