Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների համար ամենավտանգավորը Վրաստանն է


Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումները վկայում են, որ ռուսաստանցիների 53 տոկոսը համոզված է, որ նախկին խորհրդային հանրապետություններից բնակության եւ զբոսաշրջության համար ամենավտանգավորը Վրաստանն է:

Հայաստանը վտանգավոր երկիր է համարում ռուսաստանցիների 20 տոկոսը:

Ըստ «Ռեգնում» գործակալության, ամենավտանգավոր երկրների շարքում ռուսաստանցիները ընդգրկել են Լատվիան՝ 29 տոկոս, Ադրբեջանը՝ 28, Լիտվան՝ 27, Տաջիկստանը՝ 26, Էստոնիան՝ 23 տոկոս:

Ամենաանվտանգը հետխորհրդային տարածքում ռուսաստանցիները համարում են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG