Մատչելիության հղումներ

Ժիրինովսկին արտահերթ համագումարով է նշում իր 60-ամյակը


Ռուսաստանի լիբերալ֊-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու 60-ամյակի առթիվ այսօր Մոսկվայում տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումարը: Ժիրինովսկու հրավերով Մոսկվայում է գտնվում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

1991 թվականից ի վեր Ժիրինովսկին բաց չի թողել որեւէ ընտրություն, բացի 2004 թվականի նախագահական ընտրություններից, երբ, իր ձեւակերպմամբ՝ «գիտակցաբար թայմ֊աութ էր վերցրել»: Համագումարի նախօրեին նա հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել «թե' 2008-֊ի, թե' 2012֊-ի, թե' 2016-֊ի նախագահական ընտրություններին»:

Ժիրինովսկու ամենամեծ հաջողությունը, ինչպես հիշեցնում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը, 1993 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, երբ նրա կուսակցությունը անսպասելիորեն շահեց քվեների ավելի քան 22 տոկոսը: Այդ հաջողությունը նրան երբեք այլեւս չի հաջողվել կրկնել, սակայն նրա կուսակցությունը միշտ տեղեր է զբաղեցրել խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG