Մատչելիության հղումներ

Արման Կիրակոսյան. «Հայաստանի նախագահը առաջիկա օրերին, հավանաբար, կայցելի Վաշինգտոն»


Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն երկուշաբթի օրը հայտնել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա օրերին, հավանաբար, կայցելի Վաշինգտոն:

«Զաման» թուրքական թերթին տված հարցազրույցում Հայաստանի փոխարտգործնախարարը ասել է. - «Հայաստանի նախագահը, հավանաբար, կլինի Վաշինգտոնի հյուրը առաջիկա օրերին՝ Ալիեւից հետո»:

Վաղը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնում է Վաշինգտոն, որտեղ ապրիլի 28-ին հանդիպելու է իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմում երեկ ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին Ռոբերտ Քոչարյանի առաջիկա վաշինգտոնյան այցելության մասին լուրը:

Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիեւի հետ միասին Ջորջ Բուշին հանդիպել է հինգ տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլին, Քի Ուեսթի բանակցություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG