Մատչելիության հղումներ

Ռուս երիտասարդը չի ընդունում «ցեղասպանություն» բառը


Ազգությամբ ռուս 15֊-ամյա Սերգեյը սովորում է Մոսկվայի միջազգային կինոդպրոցում, Հայաստանում է ռեպորտաժներ պատրաստելու նպատակով, Ծիծեռնակաբերդ է եկել հայ ընկերների հետ:

«Չեմ կարծում, որ այդ դեպքերը կարելի է ցեղասպանություն անվանել. յուրաքանչյուր կողմ տարբեր բան է ասում: Օրինակ, Թուրքիան միանգամայն այլ բան է հայտարարում: Ցեղասպանություն բառը միշտ չէ, որ տեղին է: Ես սա իբրեւ կողքից նայող մարդ եմ ասում: Մենք դպրոցով Թուրքիայում ենք եղել, լսել եմ տարբեր բուհերի թուրք պրոֆեսորների կարծիքները: Հավատում եմ, որ այդքան զոհեր են եղել, բայց գիտեմ, որ նրանք միայն հայկական կողմից չեն»:

Հույն Ելենան, ով աշխատում է Հայաստանում, Ծիծեռնակաբերդ հայ գործընկերների հետ էր եկել: Նրա խոսքով, Հունաստանում ցեղասպանության մասին գրեթե չի խոսվում. - «Ինձ պատմել են, որ 1,5 միլիոն զոհեր է ունեցել հայ ազգը: Հայկական համայնքը մեկ շաբաթ առաջ միջոցառումներ էր սկսել: Մերոնցից, սակայն, քչերը գիտեն այս մասին, ինքս էլ առաջին անգամ Հայաստանում եմ լսել»:

Ծիծեռնակաբերդ այցելած իրանցիները իրենք են ցանկություն հայտնել անպայման լինել զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողում. - «Ողջ երկրագնդի համար ամենամեծ դաժանությունն է եղել 1915-ին՝ 1,5 միլիոն մարդ է նահատակվել, դա պատմությանն է հայտնի: Մենք չէինք կարող լինել Հայաստանում ու չգալ Ծիծեռնակաբերդ»:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG